«Ի՞նչ եք արել դուք ազզզզգի համար, որ… Ինչ էլ արել եք, ձեզ համար եք արել, ձեր լափի ու ձեր փառքի համար եք արել»

Լիզա Ճաղարյանը կարճաժամկետ արձակուրդային դադարից հետո վերսկսեց գրառումներն իր ֆեյսբուքյան էջում։

Եվ առաջին գրառումներից մեկում որոշ խավի մարդկանց համար պարզաբանում է, թե այսքան տարի ինչ կարևոր և արժանի խաչ է քաշել սովորական ազնիվ քաղաքացին՝

«Ի՞նչ եք արել դուք ազզզզգի համար, որ…» ու նման «հիմնավորմամբ» իրենց ընդդիմախոսներին «ամոթանք տվող» դուրսպրծուկներին չեմ պատրաստվում հակադարձել, թե դու՞ք ինչ եք արել ազզզզգի համար։


Թալանել եք ու ձեր միլիարդներից ողորմությու՞ն շպրտել երախտագիտությունից փսլինք թափողներին։

Երկու անգամ սահմանի կողքով անցել եք ու կրակուպատի՞ժ դարձել էդ նույն ազզզզգի գլխին։

Չէ, լավ էլ կռվել եք ու սկսել եք փադիշահի պես ապրել, երբ որ էդ ժամանակ ձեզանից հազար անգամ լավ կռվողները սովից մեռնու՞մ էին ու մինչեւ հիմա էլ կիսաքաղց են ապրում։

Մի հատ բազմահարկ շենք եք կառուցել հարյուրավորների անտուն դարձնելով, ու այդ բազմահարկերից միլիոննե՞ր եք գողացել — ձեր թալանած միլիոնները չեն երեւում, շուտ-շուտ լափում եք, իսկ բազմահարկերն աչքներիս առաջ անճոռնի տնկված են։

Օճառվելով պաշտոննե՞ր եք փախցրել մեծ ու փոքր եւ միայն քծնելու համար մեդալներ ու շքանշաննե՞ր կախել ձեր դոնդող դոշերին։ Ինչ էլ արել եք, ձեզ համար եք արել, ձեր լափի ու ձեր փառքի համար եք արել։

Ի՞նչ է արել սովորական ազնիվ քաղաքացին՝

Չի գողացել ալան-թալանի ձեր ահավոր ժամանակներում։

Չի քծնել մի աման լափի համար։ Հոգին չի ծախել ձեզ նման սատանաներին՝ լավ ապրելու դիմաց։

Ձեզ չի հաջողվել նրանց էլ ձեզ նման գող, սրիկա ու փսլինք դարձնել, դրա համար եք էսպես փրփրած։

Ու ձեր փոքրիկ եւ ճարպակալած ուղեղիկներն ունակ չեն հասկանալու, որ ձեզնմանները չեն ճանաչում այդ «սովորական» հերոսներին, որովհետեւ հենց նրա՛նք արժանի չեն համարել ձեզ նման ջեբկիրներին, որ ճանաչեք իրենց։

Понравилась статья? Поделиться с друзьями: