Ժողովուրդ ջան, վստահ ասում եմ, նախկին տականքներն այլևս աղբանոցում են…Փայլակ Ուռուսյանի ուշագրավ գրառումը

Փայլակ Ուռուսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Ժողովուրդ ջան, 24 ժամ է սոցցանցերում քննարկման թեմա է դարձել նախկին հանցավոր ռեժիմի կոռումպացված դատաիրավական համակարգից երեք դատավորների ՍԴ֊ի դատավոր ընտրելու հարցը։

Ես ըմբռնումով և հարգանքով եմ մոտենում բոլորի կարծիքներին ու առողջ քննադատություններին, բայց տանել չեմ կարող, երբ սկսում են փիլսոփայել, թե բա գիտեք ու գնաց… Ժողովուրդ ջան, այո, բոլորս էլ դժգոհ ենք, բայց ունենք այն, ինչ ունենք…

Ինչի համար ենք զարմանում, երբ բանդայի պարագլուխները, ովքեր մեղադրվում են ծանր հանցագործությունների մեջ, այսօր գտնվում են ազատության մեջ…Իբր սա քիչ է, մի բան էլ լծված են երկրում բռնի ուժով հեղաշրջում իրականացնելուն…Առը ձեզ…

Ժողովուրդ ջան, վստահ ասում եմ, նախկին տականքներն այլևս աղբանոցում են և հետ վերադարձի ճանապարհ չունեն, ինչ ասում են սուտ է, մի հավատացեք։ Սակայն ամեն դեպքում, պետք է Ազգային Ժողովից պահանջենք, որպեսզի կասեցնի հհկ֊ի, բհկ֊ի և հհդ֊ի հետագա գործնեությունը ՀՀ֊ում, որի համար

բավարար իրավական հիմքերն առկա են։ Փառք Աստծո, բոլոր հեռուստալիքների լիցենզիան վերջանում է..Գոնե այս անգամ բոլոր հակաժողովրդական ալիքներին զրկեն արտոնագրերից։ Ժողովուրդ ջան եղեք առողջ և զգուն,։Միևնույնն է, մենք միասնական ենք, մեր ձայներն էլ 90%֊ից ավելին են.

Ձեզ դուր եկավ հոդվածը: Կիսվեք ընկերների հետ:
Մենք Մերոնցով