Թքեմ էս տեսակ «հայրենասիրության» վրա…

««Բա որ իրենք մեր Նժդեհին…»։

Հետո՞։

Էդ տրամաբանությամբ՝ ադրբեջանցի գազանը կացնով գլխատեց մեր տղային, սկսեք դուք էլ կացնահարել ձեր ճանապարհին հայտնված ադրբեջանցիներին։

Էն ռուս զինվորը մի ողջ ընտանիք սպանեց Գյումրիում, որտեղ ռուս տեսնեք՝ կոտորեք։

Ու էսպես շարունակ։

Էս ինչ խելագարություն է։

Թքեմ էս տեսակ «հայրենասիրության» վրա։

Գժվեցինք, էլի, էս դատարկ փուչիկների ձեռը։

Էս ինչ զառանցանքներ եմ կարդում, էս ինչեր եմ լսում, էս ինչ մղձավանջ է։

Մի տեղ լիներ, մարդ գլուխն առներ կորչեր իսկականից։»

Լիզա Ճաղարյանի ֆեյսբուքյան էջից։

Понравилась статья? Поделиться с друзьями: