Թուրքիան պլաններ ուներ Հայաստանի դեմ պատերազմ վարելու…

Կես-հումոր, կես-կատակ, բայց շատ լուրջ։ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։

«Քանի օր ա կարդում եմ, որ, պարզվում ա, պահո, Թուրքիան պլաններ ուներ Հայաստանի դեմ պատերազմ վարելու։ Ու վերջապես դա գաղտնազերծվել ա։ Ուրեմն.

1. Թուրքիայի ԳՇ-ն հավաբուն կլիներ, եթե չունենար հնարավոր պատերազմի պլան իր հարեւանի հետ, որն իր, մեղմ ասած, բարեկամը չէ։

2. Թուրքիան 93 թվականին արդեն պատրաստվում էր ռազմական գործողություններ սկսել ՀՀ տարածքում։ Նենց որ եսիմ ինչ մի զարմանալի բան չասեցին։

3. Մեր ԳՇ-ն էլ հաստատ ունի, հույս ունեմ, Թուրքիայի դեմ պատերազմի պլան, էն էլ ոչ մի հատ

4. Մենք շատ կզարմանայինք, եթե իմանային, թե քանի երկրի զինվորականներ ունեն Հայաստանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների պլան:»

Понравилась статья? Поделиться с друзьями: