Թոշակառու կինը երեխա է ծննդաբերել իր տղայի և տղայի ամուսնու համար։ Իսկ նրա աղջիկը․․․

Այս անհավատալի պատմությունը սկիզբ է առել դեռ 2017 թվականից։ ԱՄՆ-ի Նեբրասկա նահանգում ապրող ոչ ավանադական մի զույգ՝ Էլլիոտն ու Մետյուն որոշում են երեխա ունենալ։

Սակայն պարզվում է, որ դա բավական բարդ հարց է նման կոնսերվատիվ նահանգում։

Մեծ բարդություն է կազմում գտնել մի կին, որը նման զույգի համար կհամաձայներ երեխա բերել։

Սակայն հարցի լուծումը գտնվեց ընտանիքի ներսում։ Էլլիոտի մայրը՝ 59 ամյա Սեսսիլը համաձայնեց երեխա ունենալ տղայի համար։

Բժշկական բոլոր ստուգումներից հետո այդ գաղափարն ավելի ռեալ դարձավ, քանի որ Սեսսիլի առողջական վիճակը թույլատրում էր հղիությունը տանել և առողջ երեխա ունենալ։

Բայց հարցը դրանով չավարտվեց։ Քանի որ բեղմնավորման համար անհրաժեշտ էր երիտասարդ ձվաբջիջ։ Էլիոտի քույրը՝ Լեան, դարձավ ձվաբջիջի դոնոր։

ԷԿՈ մեթոդով բեղմնավորումը հաջողվեց առաջին իսկ փորձից, և Սեսսիլը հղիացավ իր «թոռնիկով»։

Փոքրիկ աղջնակը՝ Ումա-Լիզան, լույս աշխարհ եկավ 2019 թվականի մարտի 26-ին։ Սեսսիլն, որը մինչ այդ իր երեք երեխաներին նունպես ինքնուրույն էր ունեցել, խոստովանեց, որ այս անգամ հղիությունն ու ծննդաբերությունն տարավ նախորդների պես հեշտ։

Երկու ապագա ծնողն էլ ներկա էին ծննդաբերությանը։

Սեսսիլի և իր թոռնիկի առողջական վիճակը կայուն լավ է։

Իսկ երջանիկ ծնողներն ամբողջությամբ տրվել են երեխայի շուրջ խնամքին։

Պատմությունն իհարկե բավական տարօրինակ է, և բազում զգացմունքներ է առաջացնում մարդկանց մոտ։ Ամեն դեպքում ցանկանանք առողջություն երեխային և իր ընտանիքին։

Понравилась статья? Поделиться с друзьями: