Խաչապուրու խմորը պատրաստում ենք տնական մածոնով կամ կեֆիրով, միջուկը ցանկալի է — սուլուգունի պանիր, կամ այլ ոչ շատ յուղոտ պանիր: Տապակում ենք թավայի մեջ, պարտադիր փակում ենք կափարիչը:
Դե գնացինք:
Բաղադրությունը՝
- Ցորենի ալյուր 3 բաժակ,
- Մածոն կամ կեֆիր 1 բաժակ,
- Հավի ձու 2 հատ,
- Աղ 1 թ․գ․,
- Շաքարավազ 1 թ․գ․,
- Սոդա 0,5 թ․գ․,
- Ձեթ 1 թ․գ․,
- Պանիր 400-500 գ,
- Կարագ 50 գ,
Պատրաստման եղանակ՝
Լցնել մածոնը կամ կեֆիրը խորը ամանի մեջ և լավ խառնել ձվի, մի քիչ շաքարի և բուսական յուղի հետ, ավելացնել աղը:
Անցկացրեք 2 բաժակ ալյուրը մաղի միջով։ Մաղված ալյուրի կեսը առանձնացրեք, իսկ մյուս կեսը խառնեք սոդայի հետ և լցրեք ստացված մածնային խառնուրդի մեջ:
Խմորը հունցեք, մաս-մաս ավելացնելով ալյուրը: Խմորը պետք է ստացվի փափուկ, բայց ձևը լավ պահող և ոչ այնքան կպչուն: Ծածկեք բամբակյա սրբիչով և մի կողմ դրեք: Կարևոր է՝ մի չափազանցեք ալյուրի քանակը, որպեսզի խաչապուրին չոր չստացվի:
Պանիրը մանրացրեք խոշոր քերիչով, խառնեք ձվի հետ:
Գրտնակով հարթեցրեք խմորը և բաժանեք ինը մասի: Կտորներից պատրաստեք կլոր բլիթներ և ավելացրեք միջուկը: Փակեք եզրերը կենտրոնում:
Մի քանի անգամ շուռ տալով հարթեցրեք բլիթը գրտնակով:
Թխել թավայի մեջ երկու կողմից, մինչև կարմրելը։ Յուղ մի ավելացրեք: Կափարիչը պարտադիր փակեք:
Պատրաստի բլիթները տեղափոխեք ափսեի վրա, առատորեն քսելով կարագ: