Էս էլ ու պըրծ։ Գիշերը անտառում չեն կորի — նրանց թարթիչները լույս են արձակում․․․

Իհարկե, ինչքան տարօրինակ բան կա Ճապոնիայից մեզ մոտ կգա։

Դիզայներներն առաջին անգամ չէ իհարկե, որ էլեկտրոնային տարրեր են օգտագործում նորաձևության մեջ։

Բաց այս մեկն առավել էֆֆեկտով է։

Կամ էլ, միգուցե մենք դեռ սովոր չենք սրան։

Եթե երկու բառով, ապա իմաստը հետևյալն է՝ երկու կպչուն լուսադիոդային կտոր, որոնց նաև լրացուցիչ թարթիչներ են փակցված։

Լուսադիոդները բարակ լարերով միանում են ղեկավարող բլոկին։ Բլոկն աշխատում է փոքր մարտկոցներով և հնարավորություն է տալիս փոխել լուսային ռեժիմները։

Թարթիչների լուսավորությունը կարող է շողալ, գույնից գույն մեղմ անցում կատարել և թարթել։

Հնարավոր է օգտագործման նաև ներքևի թարթիչի մոտ տարբերակը։

Յուրաքանչյուրն օժտված է 7 գույնով՝ վարդագույն, կարմիր, երկնագույն, կապույտ, սպիտակ, դեղին և կանաչ։

Էս էլ գործի մեջ տարբերակը՝

Понравилась статья? Поделиться с друзьями: