Էդ ե՞րբ դարձաք մարդ կամ մարդասեր… Արմեն Դանիելյան

Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝

«Էդ երբ դարձաք մարդ կամ մարդասեր…

Բոլորիս կյանքը մխտռածները, ովքեր ՀԱՅ ՄԱՐԴՈՒ ինքնագնահատականը հավասարացրել էին զրոյական մակարդակի և «ստիպել» հայրենական հողին կանգնելուց վախի և սարսափի զգացողություն ունենալ, խոսում են մարդկային արժեքների մասին…

Իսկ այդ արժեքների մասին բարձրաձայնողը նախ պետք է մարդ լիներ ու մարդ մնար՝ ցանկացած պարագայում, անկախ ամեն ինչից:

Իսկ ձեր պարագայում դժվար էր մարդ լինելն ու մարդ մնալը… դուք հայ մարդուն «պարգևել եք» հիասթափություններ ու անհաջողություններ, և նա ձեր առջև մեկընդմիշտ փակել է դուռը ու էլ երբեք չի բացի…

Եվ դուք դեռ կարծում եք այդ դուռը բացելն հեշտ է՞… այլևս երբեք…

Մեր երկրում արհամարհանքը, ատելությունն ու դժբախտությունները «հաց ուտելու պես» հաճախակի էին դարձել։ Դուք սարսափում էիք սովորական մարդու ձեռքը սեղմելուց, նրան բարևելուց… իսկ այսօր պարզապես նայեք հայելուն և առերեսվեք ճշմարտությանը… Կանցնի ժամանակ և մարդկանց ատելությունը ձեր մեջ կմտցնի վախի զգացողություն, որը երբեք չեք կարող հաղթահարել…

Դուք մինչ օրս չեք էլ հասկացել, որ ՄԱՐԴ լինելուց և սիրելուց վախենալ պետք չէր…

Իսկ այսօր կամ վաղը՝ կխոսեք, թե կլռեք, այլևս ոչինչ չի փոխի… պետք է պարզապես մարդ լինեիք ու մարդ մնայիք…»

Понравилась статья? Поделиться с друзьями: