Երևանյան կրկեսը յուրահատուկ է լինելու։ Ահա ինչ փոփոխություններ են սպասվում․․․

Ամբողջ Հայաստանով մեկ երեխաները անհամբեր սպասում են նոր կրկեսւ բացմանը։ Եկեք տեսնեն թե ինչ կրկես է մեզ սպասվում և ինչպիսի նորամուծություններ են ներդրված վերակառուցվծ շենքի ներսում։

Նոր կրկեսի ճակատն ամբողջովին ապակեպատ է։ Գմբեթի կառուցման ընթացքում կիրառվել են նոր սերնդի շինանյութեր որոնք միևնույն ժամանակ թեթև են և հրակայուն։

Կրկեսն ի վիճակի կլինի ընդունել ավելին քան 2000 հանդիսատես։

Շենքի աննախադեպ լինելու և շինարարական մանրամասների մասին պատմեց «Երևանի կրկես» ՓԲԸ գլխավոր ինժիներ Ավագ Հովհաննիսյանը։

Շինարարական աշխատանքների սկիզբը դրվեց 2011թ՝ Երևանի քաղաքապետարանի և «Տաշիր» ընկերությունների խմբի համաձայնությամբ։

Հովհաննիսյանի խոսքերով արտաքին աշխատանքներն գրեթե ավարտված են, հերթը մնում է ներքին աշխատանքներին։

Շենքն ունի վեց լուսավոր հարկ, և ևս երկու ստորգետնյա ավտոկայանտեղերի համար նախատեսված հարկեր։

Ի դեպ, ստորգետնյա հարկերից մեկում տեղ կգտնեն նաև կինոթատրոն, սրճարան և ժամանցային կենտրոն։

Իսկ վերջին հարկերում հյուրանոցային համարներ են լինելու նախատեսված՝ արտասահմանից եկած արտիստների համար։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: