Երկու բամբասկոտ կանայք նստել ու ձայն ձայնի տալով բամբասում են Նիկոլին ու մեր նոր իշխանությանը

Օրերս «Մենք» հաղորդաշարը հյուրընկալել էր միջազգայնագետ Աննա Աբրահամյանին։

Հաղորդավար Արմինե Սիմոնյանն ու իր զրուկացիկը քննարկեցին նորընտիր հեղափոխական կառավարության վարած քաղաքականությունը այս 1,5 տարվա ընթացքում։

Հայտնի բլոգեր և քաղաքագետ Համլետ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել կանանց խոսակցության արդյունքը տալով։

«Հերթական հականիկոլական բարբաջանքը։ Երկու բամբասկոտ կանայք նստել ու ձայն ձայնի տալով բամբասում են Նիկոլին ու մեր նոր իշխանությանը։

Հավեսով համ եվրոպական նալին են խփում համ էլ ռուսական մեխին։ Եվրոպան լրիվ սորոսական են իսկ ռուսներն էլ լրիվ շոյգոյական են ու երկուսն էլ էլ քըխ են։

Մենակ իրենք երկուսով են մաքուր ու պուպուշ, ինչ Նիկոլ ինչ բան։

Այս տիկինը գրագետ ու խոսքաշեն սակայն լավ թաքնված պիցայակեր է, չխաբնվեք սրա շողոմ մողոմ ազգասիրական լոզունգներին։

Այսքանը խոսեց որ գովար Արցախի ներկա կառավարիչներին ու Վիտոյին։ Վերջում էլ չդիմացավ ու փառաբանեց ՌՔ-ին և ՍՍ-ին։»

Կարծես մեր երկիրը, մեր ժողովուրդը երկու մասի է բաժանվում, և այդ երկու կեսի միջև անդունդն օրեցօր լայնանում ու խորանում է։

Հուսանք, որ ի վերջո ադեկվատությունը կհաղթի և բոլորի խոսքերն ու գործողությունները կբխեն միայն երկիրը զարգացնելու և ճիշտ ուղղով շարժվելու անարատ ցանկությունից։

Իսկ վերոնշյալ կանանց ամբողջ զրույցը կարող եք դիտել այստեղ՝

Понравилась статья? Поделиться с друзьями: