Երեխաները մտածում էին, թե մոռացել եմ իրենց տված խոստումը․․․ Նիկոլ Փաշինյան։ Տեսանյութ։

Դեռ տարվա սկզբին Սիս գյուղի բնակիչները խնդրել էին Նիկոլ Փաշինյանին միջամտել իրենց գյուղի ճանապարհների շինարարության հարցում։

Որից հետո, «Ազատություն» ռադիոկայանի տեսանյութում գյուղի երեխաները իրենց վստահությունը հայտնեցին վարչապետի խոստումին և չսխալվեցին։

Երկար սպասված ճանապարհն գրեթէ պատրաստ է։

«Ժողովուրդ ջան, սա էլ Սիս գյուղի ճանապարհն է, որի երեխաները մտածում էին, թե մոռացել եմ իրենց տված խոստումը:

Ճանապարհի շինարարությունը մտել է ավարտական, այսինքն՝ հարդարման փուլ:

Սիս գյուղի երեխաներ ջան, համբուրում եմ բոլորիդ: Շատ ապրե՚ք:» գրել է իր ֆեյսբուքյան էջում վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: