Ես չէի ուզում, նա ստիպեց. Արսեն Ջուլֆալակյանը նոր մանրամասներ է ներկայացրել պատգամավորական մանդատը դնելու մասին

Դիտեցի ԿԳՄՍ նախարարի երեկվա մամլո ասուլիսի՝ մանդատս վայր դնելու հարցին վերաբերող հատվածը․․․ Որոշել եմ հրավիրել նրան ուղիղ եթերում բանավեճի, որպեսզի մեկընդմիշտ փակենք այս թեման և այն չվերածվի քաղաքական շոուի. հուսամ կգա ․․․ Այս մասին ֆեյսբուքյան

իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆակայնաը, որը օրերս մանդատը վայր դնելու դիմում էր ներկայացրել ԱԺ նախագաին՝ նշելով, որ պատճառը ԿԳՄՍ նախարարի հետ անհամաձայնություններն են որոշ հարցերի շուրջ: «Հանրությունը, իշխող քաղաքական թիմը, նրա ենթակայության տակ գտնվող

ոլորտների մասնագիտական համայնքները պետք է լսեն իրականությունը։ Շատ կուզենամ բանավեճի ընթացքում կրկնի իմ մասով երեկվա արտաբերած մտքերը։ Միգուցե հիշողությունն է կարճ, բայց առնվազն պետք է տեղյակ լիներ, որ գոյություն ունեն դիմում/փաստաթղթեր, ելույթներ, տեսաձայնագրություններ

և այլն։ Վստահ եմ, դրանից հետո դժվար գտնվեն մարդիկ, ովքեր կմեղադրեն ինձ չպայքարելու կամ ոչ բավարար պայքարելու մեջ․․․ Ես չէի ուզում, նա ստիպեց: Հ․Գ․կնախընտրեմ բանավեճն անցկացնել որոշ ժամանակ անց, որպեսզի այն չկապվի տվյալ նախարարին վերաբերող քաղաքական այլ ուժերի և շրջանակների կողմից նախաձեռնած գործընթացների հետ»,-գրել է մարզիկ պատգամավորը:

Ձեզ դուր եկավ հոդվածը: Կիսվեք ընկերների հետ:
Մենք Մերոնցով