Ես երկրի ղեկավար եմ տեսնում, ով փորձում է 30 տարի կազմաքանդած ու թալանված երկիրը կարգի բերել․ Արթուր Գալստյանի դիպուկ գրառումը

Արթուր Գալստյանն իր էջում գրառում է կատարել.
Վերջերս շատ եմ լսում հականիկոլական մտքեր, էն, որ Նիկոլը սորոսական ա, որ Ամերիկայի մարդն ա, որ Լևոնի մարդն ա, ես ընդունում եմ որ 22 տարեկանում քաղաքականությունից գիտելիքներ կարելի ա ունենալ մաքսիմում 20-30%,

անձանբ իմ կյանքում ընդհանրապես բան չի փոխվել, սակայն ես շատերի Պես անմտորեն չէի սպասում, որ պետք ա պետությունը բերեր ինձ ոսկով պատեր ասեր վայելի, ես զգում եմ այն փոփոխությունները որ իրոք նշանակալի են և կարևոր, ես տեսնում եմ,

որ զինվորը սնվում ա բարձրակարգ սննդով, ես տեսնում եմ, երկրի ղեկավար, ով փորձում է 30 տարի կազմ աքա նդած, բ ռ ն ա բ ա ր ված ու թալանված երկիրը կարգի բերել, և իրատեսորեն մտածում եմ, որ տասնամյակներ են անհրաժեշտ, որպեսզի էս կարգի պետությունը նմանվի էն երկրին, որ մենք ենք երազում, չնայած էդ պարագայում էլ էլի

շատերը շատ շատերը շատ բաներից են դժգոհելու(ազգի տեսակնա, «ով է գա թալանելույա, ով է գա ուտելույա», ինչևէ)թեկուզ թող լինի թալանչի, թեկուզ ստախոս, սակայն անգամ բողոքողն էլ իր մեջ վստահ ա, որ էս մարդը տարբերվող ա, էս մարդը մաքրություն ունի իր մեջ, եկեք համբերատար լինենք, եկեք հասկանանք, որ

մի քանի տարում նույնիսկ տուն չեն սարքում(էն դեպքում որ սարքողի տան անդամները հա քլնգեն իրան), հիշեք, որ մարդկանց տունը կարող էին խլել ու էդ արդեն նոռմալ երևույթ էր, «ջահել լակոտները» նախարար են, Սակայն չեն ասում,

որ էդ մարդիկ մի քանի բարձրակարգ համալսարան ավարտ են(դե մենք սովոր ենք,որ ղեկավարը միայն փոր ունենա հերիք ա): Եթե Նիկոլը չէ, էլ ո՞վ: Ինչ ես արել դու որ պետությունդ լավը լինի, եկեք համբերենք, ժամանակ տանք, վստահենք, հավատանք, մենք բերել ենք, մենք էլ կարանք հանենք:

Ձեզ դուր եկավ հոդվածը: Կիսվեք ընկերների հետ:
Մենք Մերոնցով