«Գտնված երազ» — հեքիաթային մուլտֆիլմի հեղինակներն 43 տարի անց

Առեղծվածային այս մուլտֆիլմը էկրաններին դուրս եկավ 1976 թվականին։ Ինչ-որ արտասովոր և մոգական աշխարհ կա այդ նկարում։

Դժվար թե գտնվի 70-80-ականների մի երեխա, որ բաց թողներ այդ մուլտֆիլմը դիտելու հնարավորությունը։

Մուլտֆիլմի հեղինակները Դիլաքյան եղբայրներն են։ Այժմ բնակվում են Նյու-Յորքում։

Իրենց կարծիքով մուլտֆիլմի գլխավոր միտքն ու գաղափարն է ցույ տալ հանդիսատեսին, որ նույնիսկ իրականությունը տարատեսակ կոմեր ունի, կախված է նրանից, թե ոնց կնայես։ Ամեն կողմը լավ ուսումնասիրել է պետք սեփական երջանկությունը գտնելու համար։

«Բարի լույս, պապի՜կ:
Բարի երազներ և ձեզ ամենքիդ, և ձեզ բոլորիդ բարի լո՜ւյս…»

Понравилась статья? Поделиться с друзьями: