Գիտե՞ք որն ա Ձեր սխալը. Արթուր Միրզոյանի ջախջախիչ գրառումը Գագիկ Ծառուկյանի և նախկին իշխանությունների մասին

Արթուր Միրզոյանը իր էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է հետևյալը. «Գիտեք որն ա՞ Ձեր սխալը. էն, որ Նիկոլին դուք դիտարկում եք որպես անհատ. Նիկոլն անհատ չէ,

Նիկոլը ազգի դեմքն է… Դուք ժողովրդի դեմ եք ուզում ապստամբել Հլը նայեք քանի ՙՙպոտենցյալ վարչապետ ա՚՚ հայտնվել քաղաքական դաշտի հորիզոնում: Էլ անի զախարյան, վանեցյան եւ մարուքյան, էլ խաչիկ ասրյան, այսօր էլ հհկ-ի ակվարիումում մեծացած մեծն առյուծ գագո: Մի հատ պրիմիտիվ հարց եմ ցանկանում տալ ձեզ՝ պրիմիտիվներիդ:

էդ որ սերժը սաղ ժողովրդի դեմը տղամարդավարի (մի քիչ լավ զգա իրան) ասաց ես 3-րդ անգամ չեմ հավակնի երկրի ղեկավարի աթոռին, սակայն այնուամենայնիվ հավակնեց ու ընտրվեց երկրի սուպեր վարչապետ , էդ խի՞ չէիք էս վարչապետի թեկնածուներովդ այդպես խառնվում իրար, պայքարում ձեր վարդագույն երազանքի՝ վարչապետ դառնալու համար:

Ուզու՞մ եք ես ձեր տեղը պատասխանեմ: Դե անին բացարձակապես չկար որպես ինչ-որ մի բան, հավանաբար մի գործ ուներ, գլուխը կախ ապրում էր, և երբ Նիկոլը ոտքով Գյումրիից եկավ Երևան, հեղափոխություն արեց, ինքը մտածեց, որ վարչապետ դառնում են, եթե շատ են էդ վերաբերյալ երազում: Խաչոն էլ քանի՞ գլուխ ուներ, որ շմայսի վրայով լոք աներ եւ ասեր ցանկանում եմ դառնամ վարչապետ:

Շմայսը կուլ կտար, իրիկվա կոմն էլ զուգարանում ջուրը կքաշեր մարսված խաչիկի վրա եւ վերջ…. Դե վանեցյանը իրենից ոչինչ չներկայացնող ֆիգուռ էր, նրան դեռ գերենալ չէին տվել, որ ախորժակը բացվեր… էդմոնն էլ սիրտը մաքուր տղա, ինչպես կարար միշիկի աներոջը դեմ լիներ, ասինք լոռեցի ա, հո չասինք միամիտ ա, որ իրան կերակրող ձեռը կծի…. հերթը հասավ համապատասխան մեր ախպորը:

Ասենք թե ինքստինքյան ակվարիումի մեջ ապրած, մեծացած, նալոգներից ազատված մարդը, ինչպես կարա լիքը կոմպրոմատը սերժի ձեռին, համարձակվի և ասի ես վարչապետ եմ ցանկանում դառնամ, գիժ ա՞, ինչ ա՞.. սաշիկ ձյան 50/50-ի փոխարեն 85/15 կմտներ, քոչոն էլ առյուծ խփելու համար էլ չէր գնա հասներ Աֆրիկա, գագոյի հայաթը կսարքեին պալիգոն:

Այսօր էլ թավշյա Նիկոլ են տեսել, իրանց ապօրինի գույքը փրկելու համար ուզում են Նիկոլից ազատվեն: Ձեր սխալը գիտեք որն ա՞… էն, որ Նիկոլին դուք դիտարկում եք որպես անհատ: Նիկոլն անհատ չէ, Նիկոլը ազգի դեմքն է: Դուք ազգի դեմ եք ուզում ապստամբեք: Դուք արդեն իսկ դատապարտված եք պարտության:

Ձեզ դուր եկավ հոդվածը: Կիսվեք ընկերների հետ:
Մենք Մերոնցով