Բոլորը տեսան, թե Պուտինն ինչպես խփեց Սերժ Սարգսյանին. Արմեն Աշոտյանի այս խոսքերը շատ տեղին կլինեին

Հասկանալի է, որ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի գլուխը խառն է. փեսա՝ Միշիկի, զարմիկների, եղբայրների ու նունիսկ իր վրա տասնյակ քրեական գործեր կան հարուցված:

Սակայն, ամեն դեպքում, պետք է ժամանակ գտնի ու Արմեն Աշոտյանին ԿՏ հետազոտության ենթարկի: Այդ տղան առողջ է եղել ու առողջական ակներև խնդիրները Սերժ Սարգսյանին ծառայելու տարիներին է ձեռք բերել:

Եթե գլխի հետ կապված խնդիրներ Աշոտյանը չունենար, թերևս կհասկանար, որ չարժե ցույց տալ հրճվանքը: Չարժե ցուցադրել ուրախությունը, որ Ռուսաստանը խփում է Հայաստանին:

Քանի որ, անգամ վերջին դավաճանին ակնհայտ է, որ երբ Ռուսաստանը խեղճացնում էր Սերժ Սարգսյանին, ոգրեմն նախ և առաջ խեղճացնում էր Հայաստանին: Նույնը աայսօր է, միակ տարբերությամբ. Աշոտյանի շեֆը գնում էր ի կատար ածել Կրեմլի

հրահանգները, որ անձնական խնդիրներ չունենա, իսկ ներկայիս իշխանությունը փորձում է մանևրել, որ Հայաստանը խնդիրներ չունենա: Արմեն Աշոտյանի այս խոսքերը շատ տեղին կլինեին, օրինակ, 2013 թվականի սեպտեմբերի 3-ին,

երբ ՀՀ նախկին Նախագահ Սերժ Սարգսյանը կանչվեց Մոսկվա ու այնպես բամփվեց, որ ձայնը աշխարհի տարբեր մայրաքաղաքներից լսվեց: Բոլորը տեսան, թե Պուտինն ինչպես խփեց Սարգսյանին, Ու նա րոպեների ընթացքում

փոխեց հինգ տարի խոստացված արտաքին քաղաքական կուրսը: Մինչդեռ դրանից այնուհետև Սերժ Սարգսյանը շարունակեց թավալ գալով դեռ հինգ տարի պաշտոնավարել, իսկ Արմեն Աշոտյանը երբեք չմիխիթարեց նրան, թե վատ մի զգա, եթե խփում է՝ ապա սիրում է:

Ձեզ դուր եկավ հոդվածը: Կիսվեք ընկերների հետ:
Մենք Մերոնցով