Արցախում ՏԻՄ ընտրությունները մոտենում են․․․ Դիտարկում ենք, միացե՛ք

Արցախում պատրաստվում են ՏԻՄ ընտրություններին և մի շարք հասարակական կազմակերպություններ ինչպես և միշտ դիտարկելու են ընթացքը։

Դուք ևս ունեք հնարավորություն դիտորդ լինելու։ «Թրանսպարենսի ինթերնեշնլ Հայաստան» հակակոռուպցիոն հասարակական կազմակերպության ինտերնետային կայքում կարող եք տեսնել մասնակցության մանրամասն պայմանները։

«Ականատես» դիտորդական առաքելությունը, Արցախում իր գործընկեր «Քաղաքացիական հաբ» նախաձեռնության հետ համագործակցությամբ, հրավիրում է բոլորին, ովքեր ցանկանում են նպաստել Արցախում ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների կայացմանը, միանալ սեպտեմբերի 8-ին տեղի ունենալիք Արցախի ՏԻՄ ընտրությունների դիտորդական առաքելությանը։


Գրանցվե՛ք մինչև օգոստոսի 20-ը, ունեցե՛ք Ձեր դերակատարումը Արցախում ժողովրդավարության ամրապնդման գործում։

Ուշադրություն՝ Հավաքագրման հայտարարությունն ուղղված է միայն Արցախում բնակվող դիտորդներին։

Ծանոթանալ մանրամասներին և գրանցվել կարող եք այստեղ։

«Թրանսպարենսի ինթերնեշնլ Հայաստան» ՀԿ՝ ֆեյսբուքյան էջից։

Понравилась статья? Поделиться с друзьями: