Դանիել Իօաննեսյանն իր ֆեյսբուքյան էջում ալեկոծող գրառում է կատարել՝
«Արթուր Վանոցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնից համագործակցում էր Նարեկ Մալյանի հետ:
Եվ ես հիմա չեմ խոսի մանր ուծեչկեք կազմակերպելու մասին, ինչպիսին էր, ասենք, փետրվարին ՊՎԾ-ի գործով ԱԱԾ-ում առկա գաղտնի ինֆոն Նարեկի միջոցով հրապարակելը:
Չեմ հիշեցնի նաև աղբամանի պատմության մեջ ուժայինների պահվածքի մութ կողմերը: Ավելի լուրջ բան կա:
Հունիսի սկզբին, երբ դեռ մի քանի հոգի մարդ գիտեր, որ Արդարադատության նախարարի պաշտոնում քննարկվում է Ռուստամ Բադասյանի թեկնածությունը — ում Վանեցյանը դեռ ՊԵԿ-ից տանել չէր կարողանում, այդ մասին սկսեց խոսել, նույնիսկ գոռալ, Նարեկ Մալյանը:
Շատ արագ ինչ-որ հրաշքով Նարեկի ձեռքում հայտնվեցին Ռուստամի բժշկական փաստաթղթերը և մեր պրոֆեսիոնալ ՓՌշիկի ապատեղեկատվական արշավի հիմնական թիրախը դարձավ Ռուստամ Բադասյանը:
Կարճ ժամանակ անց նաև պարզ դարձավ, թե ինչու էր Վանեցյան Արթուրը դեմ Ռուստամին: Եվ հարցը միայն այն չէր, որ ՊԵԿ-ում Ռուստամը հակազդում էր Արթուրի ապօրինի ներգործությանը ու տարբեր պաշտոններում հարազատների նշանակմանը:
… Ռուստամը բերելու էր ժողովրդավարական ռեֆորմներ, որոնք հոգով չեկիստները տանել չեն կարողանում — ընդ որում, այդ ռեֆորմների որոշ բաղադրիչներ փոխում են երկրում չեկիստների դերը:
Հայաստանում ընդհանում է պայքար deep state-ի «համակարգում մնացած հին կոռուպցիոներների» և ժողովրդավարության միջև:
Եվ համակարգում մնացած բազում կոռուպցիոներները գիտեն, թե ում միջոցով և ում թիրախավորեն, որ ժողովրդավարությունը չամրապնդվի:
Եթե ուժային համակարգը չզտվի կոռուպցիոներներից, ապա նախկին սիստեմի մոբիլիզացիան կլինի անխուսափելի:»