Ապահովագրե՛ք։ Թե՞ ձեր ասածին դուք էլ չեք հավատում… Սամվել Գրիգորյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի ներկայացուցիչ Սամվել Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում Ամուլսարի շահագործման ռիսկերն ապահովագրելու առաջարկ է ներկայացրել։

Գրիգորյանի ներկայացրած առաջարկով՝ քիչ ռիսկերի դեպքում ապահովագրությունը ձևակերպելը մեծ դժվարություն չի կազմի, սակայն մեծ ռիսկերի դեպքում հենց ինքը ապահովագրողը ահռելի գումարներ կպահանջի։ Այդ դեպքում պատվիրողը 10 անգամ արդեն կմտածի այդ գործարքին գնալուց առաջ․․․

Այսպիսով, եթե նույնիսկ Լիդիանը հրաժարվի ապահովագորություն ձևակերպելուց, մեր կառավարությունը կարող է այդ քայլին դիմել և ստանալ օբյեկտիվ և կողմնակի գնահատական կատարվելիք շահագործման վերաբերյալ։

Սամվել Գրիգորյանի գրառումը հետևյալն է՝

«Լավ, մի քիչ մասնագիտական՝ Պողոսի տակի հարևանից։)

ուրյեմն՝ ռիսկերի կառավարման առումով չկա 100%-անոց հասկացություն։ Դրանք կառավարելով առավելագույնը հասնում ես նրան, որ տակը մնացած հավանական վնասները (դրանց մասնագիտորեն ասում են մնացորդային ռիսկեր) հասցնես հնարավոր մինիմումի։

Էս մնացորդային ռիսկերից վերջնականապես գլուխդ ազատելու համար դա հանձնում ես մասնագիտացած կառույցի՝ ապահովագրական ընկերության։

Էս ապահովագրականն էլ գելա՝ դնում սաղ ինքնուրույն հաշվումա ու եթե իրոք էդ տակի մնացորդը աննշանա, շատ փոքր գինա ուզում ապահովագրելու համար։ Բաաայց եթե հաշվարկեց, որ էդքան էլ փոքր չեն՝կդնի մի այլանդակ թիվ կկրակի։

Հիմի՝ մեր կառավարությանը ու Պողոսի էն գալիստուկավոր, կիրթ, Ամուլսարը հանք սարքելու պրոպագանդիստ հարևաններին անհատապես գործնական առաջարկ։

Տղաներ և աղջիկներ՝ Լիդիանին պարտադրել չեք կարո՞ղ, դուք դրեք՝ ապահովագրեք էդ մնացորդային ռիսկերը։ Դուք եք ասում 1 լիտր ջուր էլ չի աղտոտվի, հավատացեք, էդ դեպքում նույնիսկ Լլոյդի պես միջազգային հեղինակությամբ ապահովագրականը ձեզանից դրա դիմաց կոպեկներա ուզելու։

Թե՞ ձեր ասածին դուք էլ չեք հավատում ու նենց թիվ դեմ կտա ձեզ Լլոյդը, որ ձեր սարսափած արբիտրաժի տուգանքին երնեկ կտաք։

Գլխներիդ էն սուտասանի հեքիաթն ենք բերելու ՝ դե եթե ռիսկ չկա՝ կոպեկներով ապահովագրեք, իսկ եթե բաց ռիսկերը կան ու շատ են՝ էդ շմագ-մմագը փաթթեք ու…

հասկացաք )»

Понравилась статья? Поделиться с друзьями: