Այ, էս մեկը չպիտի ասեիր. Էդմոն Մարուքյանի նոր պաշտոնը

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ «Հայելի» ակումբում անդրադառնալով ներկայիս ներքաղաքական իրավիճակին, ասել է հետևյալը. ԼՀԿ-ն այժմ թույլ է, վստահություն չունի ու քաղաքական դերասանություն է անում»:

«ՉԻ». Յա՛: Էս ո՞ր խաչից է, որ Ահարոն Ադիբեկյանը ջուր է լցնում իշխանությունների ջրաղացին: Այսինքն, ինքը վերջին քսան տարում ընդհանրապես նախկին իշխանությունների ջրաղացներին ջուր լցնելով է զբաղված եղել,

բայց ահա հեղափոխական էս իշխանության պարագայում այդպիսի բան առաջին անգամ ենք տեսնում: Եվ հերիք չէ՝ ջրաղացին ջուր է լցնում, հետն էլ ոնց որ թե խելոք բաներ է հայտնում: Իսկ գուցե զրպարտել է ԼՀԿ-ին: Չենք բացառում, որ Էդմոն Մարուքյանի

խմբակցությունից ինչ-որ մեկը դատի տա հենց Ահարոն Ադիբեկյանին այս խոսքերի համար: Կանեն, կանեն, դատի տալու արդեն լիքը փորձ են ձեռք բերել: Իսկ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանին հորդորում ենք տեմպը չթուլացնել:

Նշենք, որ երեկ ԱԺ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը նշանակվել է Ռումինիայի անդամության պարտավորությունների կատարման հարցերով համազեկուցող։ Այս մասին նա հայտնել էր իր ֆեյսբուքյան էջում։ «Ուրախությամբ

հայտնում եմ, որ ԵԽԽՎ-ի՝ Մոնիթորինգի հանձնաժողովի մայիսի քսանյոթի նիստի ժամանակ, հանձնաժողովի կողմից նշանակվել եմ Ռումինիայի անդամության պարտավորությունների կատարման հարցերով համшզեկուցող։

Ռումիանիայի հարցերով 2-րդ համшզեկուցող է նշանակվել նորվեգացի պատվիրակ Ջեթ Քրիսթենսընը։ Ստուգեցի ԵԽԽՎ արխիվը։ Պարզ դարձավ՝ վերջին անգամ ՀՀ-իգ այլ երկրի համшզեկուցող ենք ունեցել 2007թ.-ին», — գրել է Էդմոն Մարուքյանը։

Ձեզ դուր եկավ հոդվածը: Կիսվեք ընկերների հետ:
Մենք Մերոնցով