Այս մասի՞ն էլ կխոսես, սեռժիկ սարգսյան, երբ, ինչպես դու ես ասում, ժողովրդի հետ խոսելու ժամը մոտենա…Ալիս Սողոմոնյանի հերթական դիպուկ գրառումը

Ալիս Սողոմոնյանը իր էջում գրել է. «ՊԱԼԱՏԱԿԱՆ ԽԱՐԴԱՎԱՆՔՆԵՐԻ ԿՆՔԱՀԱՅՐԸ՝ սԵՌԺԻԿ սԱՐԳՍՅԱՆ
Համացանցում իր, այսպես ասած, աջակիցները, տարածել են այս կերպարի լուսանկարը, ուր սեռժիկը նայում է ժամացույցին: Նկարի տակ գրվածք կա՝ «Մեր քաղաքացիների հետ պարզ և անկեղծ զրույցի ժամը մոտենում է»: Վայ, չունենամ քեզ պես անկեղծ… վայրահաչողի: Ա՛յ ստախոս սեռժիկ, դու ոչ բարով քո նախագահության տաս տարիներին մարդկանց հետ առհասարակ չխոսեցիր,

այսօր բռնե՞ց խոսելու ցանկությունդ: Կամ եթե խոսես, ի՞նչ ունես ասելու: Միակ բանը, որ կարող ես ասել, այն կլինի, որ թողություն հայցես գործածդ մեղքերի համար: Սակայն որովհետև ապաշխարելը նորմալ մարդու հատկանիշ է, իսկ դու վաղո՜ւց նորմալ անձ չես համարվում, ապա դա՛ էլ չի ստացվի քեզ մոտ: Չի՛ ստացվի, քանզի բազում մեղքեր ունես, որոնց տակից հիմա քո նեն գությամբ ու ճարպկությամբ դեռ կարողանում ես մի կերպ պլստալ:

Մի անգամ փորձեցիր խոսել դատարանի մուտքի մոտ, սակայն քո թալանից խոսելու փոխարեն, որի համար քեզ կանչել էին դատարան, դու ինչ-որ անկապ բաներ էիր ասում Արցախի կարգավիճակի վերաբերյալ: Հա, ի դեպ, Արցախի հետ կապված, դու միգուցե կասե՞ս, թե Կազանում ազերիների նախագահի հետ այդ ի՞նչ պայմանավորվածություներ էիր քննարկում, որոնք, ընթացք չունեցան: Միգուցե ասես նաև, թե ապրիլյան պայքարում դավադրաբար զիջած հողերը քանի՞ հեկտար են: Թե չէ մեկ 800, մեկ էլ 400 ես ասում: Լեզուդ կա՞պ է ընկնում:

Իսկ միգուցե խոսելու ես այն մասին, թե այդ ինչպես սեպտեմբերյան մի գիշեր երազխաբությունից արթնացար, առանց ազգի հետ խոսելու, առանց Ազգային ժողովում մտադրությունդ ներկայացնելու, շտապեցիր Մոսկվա ու Պուտինի առաջ ծնկի իջար, թե՝ մենք միանում ենք Եվրասիական տնտեսական համագործակցության պայմանագրին: Այդ «մենք»-ի մեջ միայն քե՞զ նկատի ունեիր, միա հեծան գոռոզ ցար, թե՞ քո այն նեղ շրջապատի մարդկանց, որոնց մեր պետությունը թալանելու մենաշնորհային

իրավունքն էիր տվել: Էլ չեմ ասում ռուսների հետ գազին վերաբերող քո կնքած պայմանագրի վերաբերյալ, որը կարծես թե ռուսներն իրենք իրենց ուզածը գրել և քեզ ստորագրել են տվել: Քանզի ստրո՞ւկ էիր: Դու չամաչեցի՞ր, որ մի պայմանագիր կնքեցիր, որը 45 տարի մեր վզին փաթաթվեց և որը լուծարելու իրավունք չունենք: Ըստ քո կնքած այդ պայմանագրի, իրավունք չունենք նաև Իրանից մեծ ծավալով գազ ներկրելու, այնինչ կարող էինք տրանզիտային երկիր դառնալ՝ լրացուցիչ եկամուտ

ստանալու սպասումներով: Դու վերջապես պիտի պատասխան տա՞ս, թե քո էն ընկեր ռոբիկ քոչարյանի հետ միասին ինչպես մեր պետությունը մաս առ մաս վաճառեցիք, թալանեցիք, ար յունաքամ արեցիք: Դու այդ ի՜նչ ճարպկությամբ ես կարողացել ռոբիկ քոչարյանի ու քո նախագահությունների տարիներին պետության մեջ կատարվող բոլոր բացահայտ հանց ագործություններից մինչև այսօր քեզ հեռու պահել: Երեսիդ շպրտե՞մ մի քանի փաստ: Օրինակ այն, թե

դու այդ ինչո՞ւ էիր լռվել-մնացել Գորիսում, երբ հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում գլխ ատում էին քեզ ու ռոբիկին ոչ հաճելի ղեկավարներին ու պատգամավորներին: Այդ ինչո՞ւ էիր թաքնվել, այ խարդախ: Մեղրին ազերիներին տալու երկուսիդ մտադրությո՞ւնը հիշեցնեմ: Այդ որ Այսօր պատրաստվում ես խոսել, երևի ասելու ես, թե դու կապ չունե՞ս Մեղրին տալոպ ծրագրի հետ, որին արդարացիորեն դեմ էին Դեմիրճյանն ու Վազգենը:

Կարող ես նաև ասել, թե, լինելով վարչապետ, դու բոլորովին «խաբար չէիր», թե ինչպես կառավարության շենքի նկուղում շաբաթներով մնում էին Արցախից ռոբիկի հրամանով բերված զինվորականները: «Խաբար չէիր» նույնիսկ, թե մարտի 1-ի կատարվածը կազմակերպելու նպատակով Արցախից բերված այդ զինվորականներին ո՞ր օլիգարխներն էին սնունդ հասցնում: Կարծեմ այս օրերին դրանցից մեկին պաշտպանելու քողի ներքո եք մի նոր արշավ սկսել Նիկոլ Փաշինյանի դեմ: Հազար ամոթ ձեզ: Դու այդ ի՜նչ ճարպկությամբ ես թաքցնում նաև մարտի մեկին նախորդող օրերին ռոբիկ քոչարյանի հրավիրած խորհրդակցություններին քո մասնակցությունը, այ սեռժո:

Քո մասնակցությամբ, քո օգնությամբ կեղծված ընտրություններով մեր երկրի նախագահի աթոռը զավթած ռոբիկ քոչարյանը մարտիմեկյան հանցագործությանը գնաց քեզ նախագահ կարգելու, նաև, բնականաբադ, քո ղեկավարության տարիներին քո՛ հովանավորությամբ իր թալանած պահելո՛ւ խաթեր: Քո իշխանության տարիներին քո ձևավորած մա ֆիայի յուրաքանչյուր մասնակցի վրա տասնյակ կոմպրոմատներ ունես՝ հավաքած դեռ այն ժամանակներից, երբ ԱԱԾ-ի պետ էիր: Եւ քո այդ կոմպրոմատների արդյունքում է, որ դեռ այսօր էլ քո ստվերային թագավորությունում քո դավերին մասնակիցներ ունես: Դեռ չեմ ասում քո

կազմավորած դատական այն համակարգը, ուր շատերը դեռ շարունակում են քո հրամանները կատարել՝ ի վնաս ազւի, ի վնաս երկրի արդարադատության: ԱԱԾ-ն քո ղեկավարելու տարիներին չէ՞ր, որ դու պետության գումարներով նավթամթերքներ ներմուծողների թա յֆան կազմավորեցիր՝ արցախյան քո թալանչի ընկերներ ֆլեշ բարսեղին և բաղդասարովին տալով մենաշնորհային իրավունք: Հիմա էլ քո փեսային ես կարգել խոհանոցից լուրեր հաղորդող, որ նրա այդ ստահոտ հորինվածքներով հար վածես Վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Որքան հերքում են քո փեսայի լուրերի իսկությունը, այնքան դու չես դադարում ես նոր ստահոտ լուրերով սնել քո միշիկին: Սակայն հակադարձեմ քեզ ու փեսայիդ: Երբ դու ոչ բարով

ղեկավարում էիր Հայասատանի ՊՆ-ն, զե նք վաճառեցիր հարևան պետությանը, որն հետո հայտնվեց Իրաքի գր ոհայինների ձեռքում: Դու այժմ պատասխան ունե՞ս ամերիկացիներին տալու, թե ինչպես են այդ զենքերով զո հվել իրենց զինվորականները: Չունես, դրա համար էլ փեսայիդ միջոցով քո այդ խարդախ գործարքը փորձում ես Նիկոլ Փաշինյանի վրա բարդել: Ան եծք քեզ էլ, փեսայիդ էլ: Դառնամ նաև քո ու քո կամակատարների ստոր ու դավադիր պահվածքին: Դուք հա՞յ եք, թե թուրք ենիչերի, որ այդպես ուրախանում եք, որ վարակը խժռում է մեր

բնակիչներին: Ուրախանում եք ու այս ճգնաժամի հաղթահարման կառավարության միջոցառումները համարում եք քաղաքական հետա պնդումների հնարավորություն: Ծիծաղս եկավ, գիտե՞ս, ողորմելի սեռժիկ, երբ քո կուսակցություն կոչվածով մի հայտարարություն տարածեցիք, թե՝ «Իշխանության համար գերակա է դարձել ոչ թե Ազգի ու Երկրի ապագան, այլ սեփական ավտորիտար իշխանությունն ամեն գնով երկարացնելու մոլուցքը»: Չամաչեցի՞ր դու, այ սուտասան, որ ժամանակին քո իշխանությանը և անձամբ քեզ վերագրված բաները

հիմա Փաշինյանին եք փորձում հասցեագրել: Շա՞տ ես վառ ված, որ երբ դու քո իշխանությունը երկարացնելու մոլուցքով տարված խոստումդ դրժեցիր և քեզ վարչապետ կարգեցիր, ազւի վստահությունը վայելող Նիկոլ Փաշինյանը քեզ ցույց տվեց դեպի քաղաքական աղբանոց տանող դուռը, որտեղից դու դուրս գալու զուր ճի գեր ես թափում: Այս վերաբերյա՞լ էլ կխոսես, սեռժիկ սարգսյան, երբ, ինչպես դու ես ասում, ազգի հետ խոսելու ժամը մոտենա:

…Ընդհատակում խլրտացող վտանգավոր, անհայրենիք սեռժիկ սարգսյան, քո կեղտերի, քո արած ավերածությունների, քո թալանի և խարդավանքների մասին ես դեռ էլի պատճառներ կունենամ խոսելու: Խոսելու՝ նո՛ր փաստեր էդ քո աննամուս երեսին շպրտելով, քո կատարած դավադրությունները մեկ առ մեկ բացահայտելով: Մինչ այդ մի բան էլ ասեմ, սեռժիկ, ինչքան էլ դու քո այդ մութ նկուղներում մկան պես թպրտաս, ժողովուրդը, որ այն ժամանակ հավաքվեց ու քեզ սիկ տիր արեց, էլի նույն ոգևորությամբ հավաքված է Նիկոլ

Փաշինյանի շուրջը: Եվ ազգի այս համախմբվածությունը չե՛ն կարող սասանել ո՛չ քո խարդավանքները, ո՛չ քո միշիկի խոհանոցային բարբաջանքները, ո՛չ ժամանակին քո կադրը եղած և հիմա էլ քեզ հավատարիմ վանեցյան կոչվածը: Որքան էլ դու ու քո կուսակցությունը գագիկ ծառուկյանի խաթեր ոչինչ չասող հայտարարություններ ընդունեք, որքան էլ գաղտնի պաշտպանեք Վարչապետի դեմ հաչողներին, բան չի՛ ստացվելու: անօրինական զավթած գույքի բռնագրավման օրենքը, որից դուք՝

հանրապետականներդ, վախենում եք, ինչպես շո՛ւնն է վախենում փայտը ձեռքին մոտեցող անձից, արդեն գործելու է իր օրինական սաստկությամբ: Այդ օրենքը գործելու է, որքան էլ փորձեք ձեր ցաքուցիր եղած ազգադավ նախկիններով համախմբման փորձեր կատարել: Ձեր համախմբվելը ձեր թալանածը կորցնելու վախից է, դրա համար էլ ստորադասվում է ազգի համախմբմանը, քանի որ ժողովուրդը, որ հազիվ է ազատվել ձեր պես ներքին տականքներից, այնքա՛ն խելամիտ է, որ չի թողնելու նախկինճ կեղտերի վերադարձը: Մնացածը՝ հաջորդիվ: Դեռ, սեռժիկ սարգսյան, դու պատրաստ եղիր պատասխանելու նույնպես այն հարցին, թե դու ի՞նչ իրավունքով ես մինչ օրս ազատության մեջ:
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Ձեզ դուր եկավ հոդվածը: Կիսվեք ընկերների հետ:
Մենք Մերոնցով