Սև ամպի նման Նիկոլ Փաշինյանի գլխին կախված է Ամուլսարի հարցը։
Մի կողմից հասարակությունը արդեն աղմուկ է հանում և անցնում կտրուկ մեթոդների, մյուս կողմից որոշումը պետք է լինի հավասարակշռված և հաշվի առնի նոլոր իրավական, բնապահպանական, քաղաքական, տնտեսականա և այլ ոլորտները։
Բացի այդ, վարչապետը պետք է նաև վստահ լինի այն տեղեկությունների և տվյալների վրա, որոնք իրեն ներկայացնում են։
Այսօր վարչապետը ևս մեկ անգամ պարզաբանեց իր մոտեցումը Ամուլսարի հարցի շուրջ, Ազգային ժողովում կայացած քննարկման ժամանակ։