Ահա, թե ինչ էր պլանավորել Քոչարյանի փաստաբանական թիմը. Ստյոպա Սաֆարյանի ուշագրավ անդրադարձը

ՀԽ-ի նախագահ Ստյոպա Սաֆարյանը իր էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.
Եւ այսպես, որոշ կոռելացիաներ․․․
-Դեռևս աշնանը Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն գրանցել էր /Բնականաբար, խոր կսկիծով/, որ ՄԻԵԴ-ից ու Վենետիկից խորհրդատվական կարծիքի ստացումը նվազագույնը կտևի Հինգ-վեց ամիս, ինչպես պրակտիկան է ցույց տալիս,

-Այս երկար և ձիգ ամիսներին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմն յուրաքանչյուր արեց դատաքննության մեկնարկը ձգձգելու համար՝ լայքի հիմքով բացարկ, նախկին վարչապետների երաշխավորություն, Ռոբերտ Քոչարյանի հիվանդություն ու վիրահատում, համավարակի և այլն, որ հասցնեին մինչև Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքի ստացումը՝ հույս

փայփայելով, որ դա իրենց հաշվին կլինի․․․
-Հենց այդ հաշվարկով պաշտպանական թիմը բողոքարկել էր նախկին վարչապետների երաշխավորության մերժման՝ դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումը վերաքննիչ դատարանում, ուր իրենց համար շատ վստահելի դատավորների թիմ կա․․․

-Երբ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտնեց, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Բուքիքյոն իրավա-քաղաքական գնահատական է տվել ՀՀ-ի մինչհեղափոխական շրջանին՝ այն որակելով իբր բռ նապետություն, պաշտպանական թիմը հասկացավ, որ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական տեսակետը չի կարող փրկօղակ լինել և պետք է արագացնել․․․

-Քոչարյանին սատարող խմբակբերը բացարձակ լռություն պահպшնեցին, թեկուզև փոքր խմբով չներկայացան Վերաքննիչ դատшրանի նիստին, փորձելով հանրшյին ուշшդրություն չհրավիրել սպասվող դատավարության վրա
-Քոչարյանի պաշտպանական կազմը գիտեր, որ եթե փոփոխվի նրա խափանման միջոցը գրավով, Քոչարյանը գտնվի ազատության մեջ, Մոսկվա մեկնող Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինյանին

«խնդրանք-ազդանշան» կլինի իրերի դրությունը թողնել ներկայիս իրավիճակում,
-Դատավոր Նիկողոսյանը կայացնում է հասարակությանն ալեկոծած որոշումը, հասարակությունը շատ բուռն է արձագանքում դրան, իսկ Հայաստանի դատախազությունը հանրային ճնշումից այնուհետև հայտարարում է, որ կբողոքարկի դատարանի կայացված որոշումը,

ինչը նշանակում է, որ պաշտպանական անչափ շատպել են այս փոքրիկ և անկայուն, ետշրջելի հետևանքը արձանագրելու հարցում, վա բանկ տանելով դատավորին ևս․․․․
-Նույն օրը հրապարակվում է Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական տեսակետը, որը բացարձակ Ռոբերտ Քոչարյանի օգտին չէ և չի փակում հարցը, եթե անգամ ՍԴ-ն վերջին անօրինականությանը դիմի և մինչ

կազմափոխությունը հօգուտ Ռոբերտ Քոչարյանի որոշում կայացնի․․․
-Այդ սույն ընթացքին ԲՀԿ ղեկավար Ծառուկյան Գագիկի դեմ հարուցված քրգործի շրջանակում ակտիվ հանդիպումներ են ընթանում ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատանը՝ ԲՀԿ, հետո ԼՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ, ակնհայտ խառնվելով ներքաղաքական իրավիճակին,
-Կառավարությունը հայտնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համավարակային իրավիճակով պայմանավորված չի մեկնի Մոսկվա, Դարձյալ չստացվեց և չի ստացվելու այն, ինչ պլանավորված էր․․․

Ձեզ դուր եկավ հոդվածը: Կիսվեք ընկերների հետ:
Մենք Մերոնցով