Ազգովի պետք է աջակցենք և սատարենք Փաշինյանին. ազատամարտիկները վարչապետի և հայ ժողովրդի կողքին են

«Նախկինները հույսները չեն կորցրել իշխանության գալու: Նրանք զգում են, որ պատասխան են տալու իրենց գործածների համար»,- Araratnews.am-ի հետ զրույցի ընթացքում ասաց ազատամարտիկ Ռազմիկ

Պետրոսյանը: Նրա խոսքով` Համավարակը դանդաղեցրեց նախկին իշխանավորներին պատասխանատվության ենթարկելը, շանս տվեց նախկիններին միանալու, սակայն այդ միավորումը աշխատեց հենց նախկինների դեմ: «Նախկինները

մարդկանց մարմինների վրայով են եկել իշխանության` 1999 թ-ի հոկտեմբերի քսանյոթ, 2008 թ-ի Մարտի մեկ, Այժմ էլ ուզում են համավարակից կյանքից հեռացման դեպքերի վրայով գան իշխանության: Պատահական չէ, որ ժողովրդի մեջ ալիք են տարածում, որ դիմակ հարկավոր չէ դնել:

Ժողովուրդը հասկացավ`այս ամենն անում են, որ կյանքից հեռացման դեպքերը շատ լինեն, նախկին իշխանության ներկայացուցիչներն էլ, այս ամենն օգտագործելով, գան իշխանության»,- կարծում է պարոն Պետրոսյանը: Ազատամարտիկի խոսքով` ՀՀ-ի բնակչության մեծ հատվածը հասկանում է` նախկին իշխանության գալը նշանակում է

պետականության կորուստ: «Սակայն նախկին իշխանության ներկայացուցիչները հետ չեն գալու: Մեր ազգը հավ չի, հիշողության կորստով չի տառապում, որ մոռանա թե ինչ էր կատարվում: Մեր հաղթանակներն էին արդեն վաճառքի հանել, պետությունն էր կոր ծանման շեմին հասցված, դարձել էր ֆորպոստ: Իշխանության առաջին դեմքը

չոքում էր օտար ղեկավարների առաջ»,- նշում է պարոն Պետրոսյանը: Այսօր, Ռազմիկ Պետրոսյանի կարծիքով, ունենք արժանապատիվ կեցվածքով առաջնորդ, որը վայելում է ազգի վստահությունը, ուստի ինքը ու «Ազատամարտիկների դաշինքը», որի անդամ է ազատամարտիկը

նույնպես, աջակցում են այդ ընտրյալին: «Մենք ոչ թե մարդուն ենք սատարում, այլ ժողովրդին: Մենք պայքարԵլ ենք եւ երազել ապրել հենց այն պետությունում, որի զարգացման համար ծրագրեր է բերել Նիկոլ Փաշինյանը: Ազգովի պետք է աջակցենք և սատարենք Փաշինյանին»,- նշեց ազատամարտիկը:

Ձեզ դուր եկավ հոդվածը: Կիսվեք ընկերների հետ:
Մենք Մերոնցով