Ադրբեջանի ներկայացուցիչները թափել էին վրաս՝ թե բա «ինչու՞ Նիկոլը հողերը չի հանձնում»

Դանիել Իոաննիսյանը կիսվում է ԵԱՀԿ-ի ընդունելության մասին տպավորություններով իր ֆեյսբուքյան էջում՝

«Ադրբեջանական իշխանամետ ՀԿ-ները, աչքիս, փող են ստանում ուղեղ բռնաբարված հայերի քանակի համար. ընդորում՝ միայն վիդեոապացույցով:

Ուրեմն երեկ Վիեննայում ԵԱՀԿ-ի մի ընդունելության էի մասնակցում, որին միակ հայն էի: Ադրբեջանական իշախանամետ ՀԿ-ների 4 ներկայացուցիչ թափել էին վրաս՝ թե բա «ինչու՞ Նիկոլը հողերը չի հանձնում»:

Բայց դա սյուռ չէր լինի, եթե իրենից մեկը «գաղտնի» չնկարեր խոսակցությունը:

Նույնը արեցին այսօր, երբ հավաքների ազատության մասին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փակ համաժողովին, ուր արգելված է նկարել, ադրբեջանցինք գաղտնի նկարում էին միմիյանց ելույթները, որոնցում պատմում էին, թե ոնց է «օկուպանտ Հայաստանը արգելում ադրբեջանցիների խաղաղ հավաքների իրավունքը Ղարաբաղում»:

Հ.Գ. Երևի կոռեկտ չի պատմեմ մանրամասները, բայց պետք է ասեմ, որ համաժողովին ադրբեջանցիները ստացան միջազգային հանրության համար շատ հասկանալի և ուժգին պատասխաններ:

Մեր դիվանագետները այս անգամ լավ աշխատեցին։»

Понравилась статья? Поделиться с друзьями: