ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը մեծ աշխատանք է ծավալել։ Լրտեսության դեպքը բացահայտելու նպատակով հետախուզական գործողություններ է կազմակերպել։
Պարզվել է, որ Թուրքիայում բնակվող ոմն անձ, համացանցերի և անձնական կապերի միջոցով կարողացել է ներկայանալ որպես Թուրքիայում հատուկ առաջադրանք կատարող ՀՀ ԱԱԾ աշխատակից։ Նրան հաջողվել է մեկ այլ ՀՀ քաղաքացու միջոցով 2011-2018թթ ընթացքում գաղտնի տեղեկություններ հավաքել և փոխանցել Ադրբեջան։
Տեղեկությունները ընդգրկում էին, մասնավորապես, ՀՀ տարբեր զորամասերի և զիվորական տեխնիկայի մասին տվյալներ, ինչպես նաև լուսանկարներ։ Ընդ որում, լուսանկարներն առավել որակյալ ստանալու համար նա հատուկ տեխնիկա է տրամադրել լրտեսին։
Դեպքի կապակցությամբ Աշոտ Ասատրյանը իր էջում կտրուկ գրառում է կատարել։ Նրա կարծիքով նման քայլն արդարացում չունի։ «Դա վերջին ստորությունն ա, իմանալով, որ այդ տեղեկությունների վաճառքից հետո ջահել էրեխեք պետքա զոհվեն, միևնույնն է անել դա։ Մի՞ թե ստացած գումարը այդ սրիկայությունը կփակի․․․ Ինչպե՞ս են նման մարդիկ գիշերը քնում»
ԱԱԾ արդեն իսկ հարուցել է քրեական գործ և վարում է աշխատանքներ նման դեպերը կանխորոշելու և իր տեսադաշտում պահելու ուղղությամբ։